Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Աբովյանում կռվում են «հնազանդներն ու անհնազանդները»

Աբովյանում կռվում են «հնազանդներն ու անհնազանդները»
10.04.2015 | 01:04

Աբովյանի քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավականին թեժ ու տեսարժան լինել: Բանն այն է, որ Աբովյանում արդեն իսկ «սեփական» նախընտրական շտաբն է բացել և քաղաքացիների ընդունելություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի զարմիկ, ոչ անհայտ` operativ.am կայքը «նայող» Էդվին Թադևոսյանը, որն օրերս մամուլում ասել էր, թե չի բացառվում իր թեկնածության առաջադրումը: Հիշենք` վերջինիս հարաբերությունները Գ. Ծառուկյանի հետ առանձնապես «այն» չեն: Ընդ որում, Էդվին Թադևոսյանի շրջապատում չեն բացառում, որ անհրաժեշտության դեպքում ՀՀԿ-ական «Պալաչը»` Արթուր Հարությունյանը, հօգուտ Էդվինի հանի իր թեկնածությունը կամ չառաջադրվի և տանդեմ կազմի Էդվինի հետ` ընդդեմ այլ թեկնածուների:
Մյուս «հաստատ» թեկնածուն ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի օգնական Վահագն Գևորգյանն է, որին, ի դեպ, սատարում են Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը, որովհետև զարմիկ Էդվինը «անհնազանդների ցեղից է և նրան խորթ չեն ըմբոստությունները», ինչպես կասեր Արթյուր Ռեմբոն, ուստի նախընտրվել է «խելոքների ցեղին» պատկանող Վահագնը, որը «չունի հուր հեր և բոց մորուք»` կարծես:
«Պարտիայի» ելքը որոշվելու է Բաղրամյան-26-ում: Այնտեղ դեռևս «մտորո՜ւմ» են «ըմբոստների և խելոքների» առավելությունների ու պակասությունների մասին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ